Willkommen auf der Homepage der AAKG

Die Armenisch-Apostolische Kirche in Österreich ist eine staatlich anerkannte Religionsgemeinschaft und untersteht dem Katholikat von St. Etchmiadzin (St. Etschmiadsin) und zählt gemeinsam mit der Koptischen, Syrischen, und Äthiopischen Kirche zu den altorientalischen Kirchen. Unser Katholikos (Kirchenoberhaupt) wird durch einen Patriarchaldelegaten für Mitteleuropa und Skandinavien mit Sitz in Wien vertreten.

Die Armenisch-Apostolische Kirche in Österreich ist eine Körperschaft öffentlichen Rechts und unterhält eine Kirchengemeinde mit Sitz im dritten Wiener Bezirk.die auch die Sektionen in Oberösterreich und der Steiermark besitzt. Das Zentrum der Gemeinde ist die Kirche St. Hripsime in der Kolonitzgasse 11 in Wien–Landstraße und beherbergt neben die Hovhannes-Shiraz-Schule, auch verschiedene Wohltätigkeits-, Kultur-, Studenten- und Sportvereine.

 

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն

Նոյեմբերի 11-14-ը Հայ Առաքելական եկեղեցու Դանիայի Հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Նոյեմբերի 12-ին Կոպենհագենի Սանկտ Յոհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը, օրվա խորհուրդով քարոզեց Հոգեշնորհ Հայր Տիրանը: Ս. Պատարագին ներկա էր նաև Դանիայի Թագավորություն ՀՀ դեսպան Տիար Ալեքսանդր Արզումանյանը: Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Տիրանը  Օրհնության Գիր փոխանցեց համայնքի հինգ անդամների` Արթուր Կարապետյանին, Արմեն Ավագյանին, Շառա Թուրաք Մաղաքյանին, Վլադիմիր Կիրակոսյանին, Աշոտ Բաղդասարյանին, ովքեր իրենց եկեղեցասեր ընթացքի, համայնքի կազմակերպման հարցում ունեցած կառուցողական մեծ նշանակության համար, մատուցած մեծ աջակցության համար Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել էին Օրհնության գրերի ու գնահատանքի:

Պատարագից հետո բոլորը հավաքվեցի եկեղեցուն կից սրահում միասնական սիրո ճաշի: Նույն օրը երեկոյան հանդիպում եղավ համայնքի վարչության անդամների հետ, ովքեր ներկայացրեցին անցյալ տարիների կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, զրուցեցին համայնքին վերաբերող հարցերի ու խնդիրների շուրջ, առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ընդունելություն Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Դեսպան Ա. Արզումանյանի հետ խոսեցին և քննարկվեցին ապագա համագործակցության, ծրագրվող միջոցառումների և արարողությունների մասին:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Կոպենհագենի Մայր Եկեղեցու եպիսկոպոս Անդերս Բորրե Գադեգորդի հետ: Հայր Անդերսի հետ քննարկվեցին հարցեր հետագա համագործակցության, միասնական, համատեղ կատարվող արարողությունների ու ծրագերի մասին:

Copyright © 2007 - 2016, Armenisch Apostolische Kirchengemeinde Österreich, All Rights Reserved