Willkommen auf der Homepage der AAKG

Die Armenisch-Apostolische Kirche in Österreich ist eine staatlich anerkannte Religionsgemeinschaft und untersteht dem Katholikat von St. Etchmiadzin (St. Etschmiadsin) und zählt gemeinsam mit der Koptischen, Syrischen, und Äthiopischen Kirche zu den altorientalischen Kirchen. Unser Katholikos (Kirchenoberhaupt) wird durch einen Patriarchaldelegaten für Mitteleuropa und Skandinavien mit Sitz in Wien vertreten.

Die Armenisch-Apostolische Kirche in Österreich ist eine Körperschaft öffentlichen Rechts und unterhält eine Kirchengemeinde mit Sitz im dritten Wiener Bezirk.die auch die Sektionen in Oberösterreich und der Steiermark besitzt. Das Zentrum der Gemeinde ist die Kirche St. Hripsime in der Kolonitzgasse 11 in Wien–Landstraße und beherbergt neben die Hovhannes-Shiraz-Schule, auch verschiedene Wohltätigkeits-, Kultur-, Studenten- und Sportvereine.

 

Austrian FM receives representatives of Austrian-Armenian community

Ավստրիայի արտգործնախարարն ընդունել է հայկական համայնքի ներկայացուցիչներին

Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ձևավորման ավելի քան 100 տարիների և Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 50 ամյակի զուգահեռներով ապրիլի 24-ին Ավստրիայի արտգործնախարար պարոն Սեբաստիան Քուրցը ընդունեց Ավստրիայի Հայ Առաքելական համայնքի վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, հանդիպման ընթացքում Արտգործնախարարը հայտնեց իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցական համայնքին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Ցանկանում ենք յուրահատուկ նշել երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի և ներկայիս մեր հոգևոր առաջնորդ Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան Վարդապետ Պետրոսյանի դերը հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման գործում: Այս օրերին Տեր Տիրան Վարդապետ Պետրոսյանը ավստրիական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միասին գտնվում է Հայստանում, Հայաստանի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին ավստրիական պետական հեռուստատեսության և ռադիոյի համար հատուկ հաղորդաշար պատրաստելու նպատակով: ՀԱԵՎ կողմից Ավստրիայում կազմակերպված և իրականացված բազմաթիվ միջոցառումների շնորհիվ մեծ թվով ավստրիացիներ հնարավորություն են ստացել ծանոթանալու հայ մշակութային, եկեղեցական և ազգային արժեքների հետ:

«Ավտրիահայ համայնքի ձևավորման և զարգացման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև ՀԱԵ ներկայացնող մեր բարձրաստիճան հոգևոր առաջնորդները, որոնց շնորհիվ հաջողվել է Ավստրիայում բնակվող  հայերի սրտում ոչ միայն վառ պահել քրիստոնեկան հավատքի սուրբ  ճրագը, այլ նաև դաստիարակել համամարդկային արժեքներին հավատարիմ հայ զավակներ ( ոչ մեկ սերունդ)», – ասաց Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը:

ՀԱԵՎ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացնում է զանազան ձեռնարկներ, որոնք կոչված են նպաստելու հայ և Ավստրիացի գործարարների, կրթական, բժշկական, մշակութային, տնտեսական և քաղաքական ոլորտների պատասխանատուների միջև սերտ կապեր և հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն:

Վահագն Ամիրջանյանը հայտնեց հայ ազգի անունից իր խորին շնորհակալությունը Ավստրիական կառավարությանը Սիրիայից փախստականների  ընդունման և աջակցման համար: Նրանց թվում բազմաթիվ հայեր կան,  որոնց  նախնիները  քսաներորդ դարասկզբի Հայոց  ցեղասպանության օրերին Պատմական Հայաստանի տարածքից գաղթել էին Սիրիա և ապաստան գտել այնտեղ: Ցավոք, այսօր ևս նրանց զավակները ստիպված են արտագաղթելու, և ցանկանում եմ նշել, որ ավստրիայի հայ համայնքը ևս քայլեր է ձեռնարկում սիրիահայերի ինտեգրման գործընթացին՝ ապահովելով ներգաղթյալների բժշկական, սոցիալական և իրավաբանական անվճար խորհրդատվություններ, գերմաներեն լեզվի անվճար դասընթացներ և այլն:

Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներին, որոնք 2015թ.ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին,  ճանաչեցին Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստը՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը և դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով Ավստրիական Հանրապետության նվիրվածությունը համամարդային, եվրոպական և մարդասիրական արժեքներին, ինչպես նաև պետության կառավարման դեմոկրատական և արդար սկզբունքներին:

Մոտ ապագայում սպասվում է Ավստրիայի արտգործնախարար պարոն Սեբաստիան Քուրցի այցը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ում պաշտոնական հրավեր է ուղարկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ, Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետՊետրոսյանը:

 

Ավստրիայի հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը՝ ի դեմս ատենապետ Վահագն Ամիրջանյանի, Ապրիլի 24-ին միախմբեց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Ավստրիայում ՀՀ դեսպանության, Ավստրիայում գործող հայկական միություններին (Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի ներկայացուցչություն, «Արարատ» մարզական հայկական միություն, Հայ-ավստրիական մշակութային միություն, հայ երիտասարդների ուսանողական միութուն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ՀԲԸՄ) ավստրիացի մեր գործընկերների և ընկերների հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավաքվել Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ՝ մեր ազգի կողմից հարգանքի տուրք մատուցելու մի մարդու, ում շնորհիվ աշխարհին հասու է դարձել քսաներորդ դարի առաջին մեծագույն ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում հայ ժողովրդի հերոսական ու աննկուն պայքարն ու մինչ ի մահ մաքառումը կյանքի եւ ազատության  համար:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են եկեղեցական համայնքի վարչությունից, միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որը կատարեց Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, որից հետո Վիեննայի Անի քառաձայն երգչախմբի կատարմամբ հնչեց Մ. Եկմալյանի «Հայր մեր»-ը, Հայաստանի Հանրապետության օրհներգը և «Կիլիկիա» ստեղծագործությունը:

«Ֆրանց Վերֆելը, մասնակից լինելով Առաջին համաշխարհային պատերազմին, դարձել է իր ժամանակի պացիֆիստական խաղաղասիրության գաղափարախոսներից մեկը, ով հանդես է եկել մարդկության մեծագույն չարիքի՝ պատերազմի արհավիրքի դեմ: Հայ ժողովուրդը, եւ ինչու ոչ, ողջ մարդկությունը, պարտական է Ֆրանց Վերֆելին եւ նրա նման եզակի մարդասերներին, որոնք մոռացնելու չեն տվել այլ ժողովուրդների տառապանքը, իրենց ստեղծագործություններում բարձրացրել են փոքր ժողովուրդների գոյության իրավունքի հարցը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայոց ցեղասպանության թվացյալ մոռացումը եւ նման հանցագործությունների ժխտումը բերեց նոր աղետների՝ Հոլոքոստի իրականացմանը, ինչպես նաեւ Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Ուստի անհրաժեշտ է մոռացնելու չտալ եւ պահանջել ցեղասպանության ճանաչում եւ հատուցում՝ կանխարգելելու նոր աղետները: Հայոց ցեղասպանության ճանաչումը Ավստրիայի պառլամենտի կողմից մեծ ձեռքբերում է հայ ժողովրդի համար: Այն վկայությունն է այն փաստի, որ առաջադեմ մարդկությունը հետամուտ է լինում համամարդկային արժեքներին, դատապարտում մարդկության հանդեպ իրագործված հանցագործությունները: Դա նաեւ յուրահատուկ գնահատական է մեր երկու պետությունների բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ Ավստրիայում ապրող հայ համայնքի համար, -իր խոսքում նշեց Վահագն Ամիրջանյանը և հավելեց,- Մեր համայնքն այսօր իր դերով եւ նշանակությամբ նշանակալից տեղ ունի Ավստրիայում: Մենք մեր առօրյայում ջանում ենք լինել մեզ ընդունած երկրի օրինավոր քաղաքացիներ, սակայն մեր պարտքն է նաեւ չմոռանալ մեր հայրենիքը, հայեցիությունը: Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ սերմանել ու մշակել հայ բազմադարյա մշակութային ու ընտանեկան արժեքները: Մենք պարտավոր ենք նաեւ ցանկացած պահի զորավիգ լինել Հայաստանի Հանրապետությանը՝ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր քաղաքացիական կամքի ու ջանքի շնորհիվ ի զորու է փոխել իր եւ իր հայրենքիքի կյանքը դեպի լավը»:

Վերջում  Վահագն Ամիրջանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար:

Հավելենք նաև, որ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան Վարդապետ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ավստրիական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գտնվում է Հայաստանում, Հայաստանի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին ավստրիական պետական հերուստատեսության և ռադիոյի համար հատուկ հաղորդաշար պատրաստելու նպատակով: Սա վկայում է մեր հոգևորականների մեծ ավանդի մասին՝ Ավստրիայում հայերի ճանաչման, հայկական հոգևոր և մշակույթային արժեքները ավստրիացիներին ծանոթացնելու գործում: Միաժամանակ վառ ապացույց է՝ հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման:

 

 

Austrian FM receives representatives of Austrian-Armenian community

On April 24, in parallel with the more than 100 years of existence of the Armenian Apostolic Church Community in Austria and the 50th anniversary of the establishment of the St. Hripsime Armenian Church in Vienna, Minister of Foreign Affairs of Austria, Mr. Sebastian Kurtz received the delegation led by the chairman of the Armenian Apostolic Church Community in Austria. As reported the Community to Hayern Aysor, during the meeting, the Minister of Foreign Affairs expressed his deep gratitude and extended thanks to the Armenian Apostolic Church Community in Austria for the strengthening and deepening of bilateral relations.

We would especially like to mention the role that the late Archbishop Mesrop Grigoryan and the current spiritual leader, Patriarchal Delegate, Fr. Archimandrite Tiran Petrosyan have played in the development of Austrian-Armenian relations and in the establishment of the friendly relations between our nations. These days Archimandrite Tiran Petrosyan and the representatives of several leading media outlets are in Armenia with the mission to prepare a special report on Armenia and the events commemorating the victims of the Armenian Genocide for Austrian state television and radio. The several events organized and implemented by the council of the Armenian Apostolic Church in Austria provided many Austrians with the opportunity to get acquainted with the cultural, church and national values of the Armenian nation.

“Our high-ranking spiritual leaders representing the Armenian Apostolic Church have also played their special role in the establishment and development of the Armenian community in Austria and have helped not only keep the fire of Christianity burning, but have also brought up Armenian children who are loyal to universal values, and not just one generation of Armenians,” chairman of the Armenian Apostolic Church Community in Austria Vahagn Amirjanyan said.

The council of the Armenian Apostolic Church, in partnership with the Embassy of the Republic of Armenia in Austria, carries out various events that are called for fostering the establishment of close ties between Austrian and Armenian businessmen, educators, doctors, cultural, economic and political figures and the creation of the necessary prerequisites for further development of relations.

On behalf of the Armenian nation, Vahagn Amirjanyan expressed his deep gratitude to the Austrian government for receiving and supporting refugees from Syria. Among them there are several Armenians whose ancestors had migrated from the territory of Historic Armenia to Syria during the days of the Armenian Genocide in the early 20th century and took shelter in Syria. “Unfortunately, their children are also compelled to emigrate, and I would like to mention that the Armenian community of Austria is also taking action to contribute to the integration of Syrian-Armenians by providing the immigrants with free social, legal and medical consulting, free German language courses and more.”

Chairman of the Armenian Apostolic Church Community Vahagn Amirjanyan expressed special gratitude to the Deputies of the Parliament of Austria who, on 23 April 2015 (ahead of the Centennial of the Armenian Genocide), recognized the genocide that took place in the Ottoman Empire in 1915, condemned the crime committed against the Armenians by the Ottoman Turks and proved once again that the Republic of Austria was devoted to universal, European and humanitarian values, as well as to the just and democratic values of state governance.

Minister of Foreign Affairs of Austria Sebastian Kurtz is expected to visit the St. Hripsime Armenian Church in Vienna. Kurtz received the official invitation from Patriarchal Delegate in Central Europe and the Scandinavian countries, Rev. Fr. Archimandrite Tiran Petrosyan.

 

Austrian-Armenians commemorated 102nd anniversary of Armenian Genocide

On April 24, Armenian Genocide Remembrance Day, the council of the Armenian Apostolic Church Community of Austria gathered representatives of the Armenian community of Austria, the Embassy of the Republic of Armenia in Austria and Austrian-Armenian unions, societies and associations (representation of the Armenian General Benevolent Union in Austria, Ararat Armenian Athletic Union, the Armenian-Austrian Cultural Society, Armenian Youth Student Union, Homenetmen), as well as the Armenians’ Austrian friends and colleagues near the statue of Franz Werfel to pay tribute to a man who helped let the world know about the heroic and unwavering struggle that the Armenian people led during the Armenian Genocide (the first and greatest crime of the 20th century) and the sufferings that they underwent for life and freedom until their death.

As reported the council of the church community to Hayern Aysor, the event began with the Lord’s Prayer that was said by pastor of the Armenian Apostolic Church Community of Austria, Rev. Fr. Priest Andreas Isakhanyan, after which the Ani Armenian Four-Part Choir of Vienna performed Yekmalyan’s “Hayr Mer” (Our Father), the national anthem of the Republic of Armenia and the Armenian song “Kilikia”.

“By participating in the First World War, Franz Werfel became one of the ideologists for pacifism of his time and went against the catastrophe of war, the greatest evil of mankind. The Armenian people and, why not, all mankind owes it to Franz Werfel and unique humanists like him who didn’t forget about the sufferings of other nations and raised in their works the issue of the right of small nations to existence. As time showed, the seemingly forgetfulness of the Armenian Genocide and denial of such crimes led to new catastrophes, including the Jewish Holocaust, as well as the genocides in Rwanda, Cambodia and Darfur. So, it is necessary to remember and demand recognition of the Armenian Genocide and restitution in order to prevent new catastrophes from happening. The Austrian parliament’s recognition of the Armenian Genocide is a great achievement for the Armenian people. It goes to show that progressive mankind pursues universal values and condemns the crimes that have been perpetrated against humanity. This is also a unique evaluation of the friendly relations between Austria and Armenia and the Armenian community of Austria,” Vahagn Amirjanyan stated in his speech and added the following: “Today, our community is a substantial community in Austria with its role and significance. In our daily lives, we try to be the law-abiding citizens of the country that received us, but it is also our duty to never forget our homeland and our Armenian identity. It is our duty to instill in our children and help the centuries-old family and cultural values of the Armenian nation grow. It is also our duty to help the Republic of Armenia solve its problems at any moment. Each of us Armenians must be aware of the fact that he can change his life and the life of Armenians in the homeland for the better with his will and through his efforts.”

At the end, Vahagn Amirjanyan expressed gratitude to everyone for attending the event.

Let us also add that the delegation led by leader of the Armenian Apostolic Church of Austria, Patriarchal Delegate to Central Europe and Scandinavian countries, Fr. Archimandrite Tiran Petrosyan, including several leading media representatives of Austria, is in Armenia to prepare a special program devoted to Armenia and the Armenian Genocide commemoration events for Austrian state television and radio stations. This goes to show the great contributions that Armenian clergymen have made to introduce the Austrians to the acknowledgement of the Armenians in Austria and the spiritual and cultural values of the Armenian nation. This also serves as brilliant evidence of the development of Austrian-Armenian relations and the establishment of the friendly relations between the two nations.

 

 

Copyright © 2007 - 2016, Armenisch Apostolische Kirchengemeinde Österreich, All Rights Reserved