Rundschreiben 27.09.20
27.09.2020
Վիեննա
Հարգելի Հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանի ողջերկայնքով, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
ԱՀԱԵՀ իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից ծավալած նենգ ռազմական և քաղաքական գործունեության վերաբերյալ և միաժամանակ կոչ անում մեր հայրենակիցներին այս դժվարին պահին հանդես գալ համախմբված և միասնական ճակատով դատապարտել Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների իրականացումը:
Միաժամանակ հայտարարում ենք, որ թշնամու ոտնձգությունների մասին չենք լռելու և բարձրաձայնելու ենք ավստրիական և միջազգային տարբեր ատյաններում:
ԱՀԱԵՀ Վարչությունը և ավստրիահայ հանրությունը միահամուռ կերպով իր պատրաստակամությունն է հայտնում նյութական և մարդկային ռեսուրսներով սատար կանգնելու մեր Անկախ Արցախին և Հայաստանի Հանրապետությանը` թշնամուն արժանի հակահարված հասցնելու և հետ մղելու մեր պապենական հայկական հողերից:
Մեր կողմից պարբերաբար տեղեկություն կտրամադրվի վերջին իրադարձությունների մասին:
Հարգանքներով`
Դր. Վահագն Ամիրջանյան
ատենապետ
Wien, 27. September 2020
Liebe Landsleute,
heute am frühen Morgen startete Aserbaidschan mit Artillerie- und Flugabwehrgeschützen schwere Gefechte entlang der Grenze zu Artsakh und griff entlang der Kontaktlinie zwischen den Streitkräften von Artsakh und Aserbaidschan an und zielte auf tiefergelegene Siedlungen, einschließlich der Hauptstadt Stepanakert.
Die AAKG äußert sich besorgt über die heimtückischen militärpolitischen Aktivitäten Aserbaidschans und fordert gleichzeitig unsere Landsleute auf, in dieser schwierigen Zeit gemeinsam zu handeln und die Feindseligkeiten Aserbaidschans an einer einheitlichen Front zu verurteilen.
Gleichzeitig verkünden wir, dass wir nicht über die Angriffe des Feindes schweigen werden, sondern uns in verschiedenen österreichischen und internationalen Instanzen äußern werden.
Der AAKG-Vorstand und die armenische Gemeinschaft in Österreich bekundet einstimmig ihre Bereitschaft, unser unabhängiges Artsakh, sowie die Republik Armenien, mit materiellen und personellen Ressourcen zu unterstützen, den Feind mit einem würdigen Gegenangriff abzuwehren und ihn aus unseren angestammten armenischen Gebieten zurückzudrängen.
Wir werden Sie über die neuesten Entwicklungen auf dem Laufenden halten.
Mit freundlichen Grüßen
Dr. Vahagn Amirjanyan
Obmann
Charles Aznavour
Հարգելի Տիկնայք և Պարոնայք Ավստրիայի Հայ Համայնքի,
Սիրելի հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատվարժան զավակ Շարլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է մեր ազգի և համայն մարդկության համար, ովքեր սիրում են երաժշտություն և պոեզիա: Ազնավուրը երգիչ և երգահան լինելուց բացի նաև քաղաքական գործիչ էր, ով մեր հայկական ինքնությունը ոչ միայն հասկանում և խորությամբ ապրում էր, այլ նաև մեկնաբանում և ներկայացնում էր միջազգային հանրությանը:Նրա մենախոսությունը Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմում անմոռանալի է, իսկ նրա աջակցությունը 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին՝ անգնահատելի:
Մենք նրան չենք կորցրել. նա մեր սրտերում է, և մենք շարունակում ենք իր հետ միասին երգել իր շանսոնները՝ քեզ համար Հայաստան:
Անմոռանալի սիրով և մեր մեծագույն երգչի հիշատակի առջև խոնարհությամբ՝
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն
Sehr geehrte Damen und Herren, liebe Landsleute!
Der Tod von unserem Charles Aznavour, des verehrten Kindes unserer Heimat, ist ein großer Verlust für unser Volk und für alle, die Musik und Poesie lieben. Charles war aber auch ein politischer Mensch, er hat die Internationalität von uns, den Armeniern, nicht nur verstanden, interpretiert und repräsentiert, sondern auch gelebt. Sein Monolog in ARARAT, dem Film von Atom Egoyan, ist unvergesslich, sein Engagement in der Erdbebenhilfe 1988 in der Stadt seiner Familie ebenso. Wir haben ihn nicht verloren – er ist in unseren Herzen und wir singen weiter seine Chansons – pour toi Armenie !
Wir verneigen uns vor einem der großartigsten Sänger unserer Herzen !
Vorstand der armenisch-apostolischen Kirchengemeinde in Österreich
Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն
Նոյեմբերի 11-14-ը Հայ Առաքելական եկեղեցու Դանիայի Հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:
Նոյեմբերի 12-ին Կոպենհագենի Սանկտ Յոհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը, օրվա խորհուրդով քարոզեց Հոգեշնորհ Հայր Տիրանը: Ս. Պատարագին ներկա էր նաև Դանիայի Թագավորություն ՀՀ դեսպան Տիար Ալեքսանդր Արզումանյանը: Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Տիրանը Օրհնության Գիր փոխանցեց համայնքի հինգ անդամների` Արթուր Կարապետյանին, Արմեն Ավագյանին, Շառա Թուրաք Մաղաքյանին, Վլադիմիր Կիրակոսյանին, Աշոտ Բաղդասարյանին, ովքեր իրենց եկեղեցասեր ընթացքի, համայնքի կազմակերպման հարցում ունեցած կառուցողական մեծ նշանակության համար, մատուցած մեծ աջակցության համար Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել էին Օրհնության գրերի ու գնահատանքի:
Պատարագից հետո բոլորը հավաքվեցի եկեղեցուն կից սրահում միասնական սիրո ճաշի: Նույն օրը երեկոյան հանդիպում եղավ համայնքի վարչության անդամների հետ, ովքեր ներկայացրեցին անցյալ տարիների կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, զրուցեցին համայնքին վերաբերող հարցերի ու խնդիրների շուրջ, առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ընդունելություն Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Դեսպան Ա. Արզումանյանի հետ խոսեցին և քննարկվեցին ապագա համագործակցության, ծրագրվող միջոցառումների և արարողությունների մասին:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Կոպենհագենի Մայր Եկեղեցու եպիսկոպոս Անդերս Բորրե Գադեգորդի հետ: Հայր Անդերսի հետ քննարկվեցին հարցեր հետագա համագործակցության, միասնական, համատեղ կատարվող արարողությունների ու ծրագերի մասին:
Կրոնական առաջնորդների ընդունելություն Ավստրիայի նախագահի մոտ
Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Հանրապետության նախագահ Վան Դեր Բելլենն ընդունեց Ավստրիայում օրենքով ճանաչված եկեղեցիների ու կրոնական համայնքների առաջնորդներին: Հոֆբուրգում կայացած այս ավանդական հանդիպման ժամանակ նախագահը հիշեցրեց հոգևորականներին ու կրոնական համայնքների ղեկավարներին իրենց սոցիալական պատասխանատվության մասին: Անդրադառնալով կրոնական համայնքների կարևոր դերակատարությանը հասարակական կյանքում՝ Վան Դեր Բելլենն իր խոսքում նշեց, որ կրոններն արժեքավոր դեր են կատարում հասարակության համախմբման և գիտակցության ձևավորման գործում: Վերջում նախագահը հորդորեց ներկաներին շարունակել ընթանալ միության ճանապարհով՝ պահպանելով համակեցության ներկայիս վիճակը և հետևելով մարդկության հիմնարար արժեքներին:
Հանդիպմանը ներկա գտնվեց նաև Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը: Ընդունելության շրջանակներում հայրապետական պատվիրակն առանձնազրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում նրան ներկայացրեց Ավստրիայի հայ համայնքի ներկա վիճակն ու ծառացած մարտահրավերները: Քննարկվեց նաև պատերազմի արդյունքում վերջին տարիներին Ավստրիայում հաստատված սիրիահայ ընտանիքների կարգավիճակի խնդիրը: Հոգեշնորհ Հայր Սուրբի հրավերին ընդառաջ՝ նախագահը խոստացավ մոտ ապագայում այցելել Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցի և ավելի մոտիկից ծանոթանալ համայնքի հոգևոր-մշակութային կյանքին:
Kirchenbeitrag
Հարգելի հայրենակիցներ,
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը ողջունում և իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր նոր Եկեղեցական անդամին, ով իր ցանկությունն ու պատրաստականությունն է հայտնում անդամակցելու իր հոգևոր տանը, պատրաստ է իր եկեղեցական անդամակցությամբ ապահովել ակտիվ մասնակցություն և նպաստել համայնքային կյանքին:
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել և ստորագրել անդամակցության հայտը, ինչպես նաև տալ Ձեր համաձայնությունը վճարված անդամատուրքի չափով հարկային արտոնությունից օտվելու նպատակով, Ավստրիայի Ֆինանցամտին, վճարված անդամատուրքերի վերաբերյալ, համապատասխան տեղեկությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար:
Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համապատասխան հայտաձևերը և Ավստրիայի Ֆինանցմատի հեր տվյալների փոխանակման համաձայնության ձևը, որոնք, ի դեպ, հասանելի են նաև առցանց (օնլայն) հետևյալ հասցեով.
Լրացված հայտերը կարող եք ներկայացնել Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչության Քարտուղարություն (Kolonitzgasse 11, Wien 1030, 3-րդ հարկ) յուրաքանչյուր օր ժամը 10:00-13:00-ը կամ ուղարկել հետևյալ էլ.փոստով' This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով և երախտագիտությամբ'
Դր. Վահագն Ամիրջանյան
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչության Ատենապետ
Liebe Landsleute,
die Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich (AAKG) bedankt sich herzlichst im Voraus bei jedem neuen Kirchenmitglied, welche ihre Bereitschaft erklärt, Mitglied ihres geistlichen spirituellen Zuhauses zu werden. Durch Ihren kirchlichen Beitrag, ihre aktive Teilnahme und die Unterstützung für die Aufrechterhaltung unserer Armenischen Kirchengemeinde in Österreich, haben Sie dadurch etwas besonderes geleistet.
Gerne stellen wir ihnen den Antrag auf kirchliche Mitgliedschaft zur Verfügung, als auch die Zustimmungserklärung für den Datenaustausch mit dem Finanzamt (österr. Finanzbehörde), welche auch online zum Download verfügbar ist, unter folgender Adresse: www.aakg.at
Sie können auch ihre ausgefüllten Formulare an die Armenisch Apostolische Kirchengemeinde Österreich retournieren, per Post, an 1030 Wien, Kolonitzgasse 11, (Büro im 3 Stock) oder elektronisch an unsere Email Adresse senden: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Wir bedanken uns ganz herzlich für ihre Unterstützung und Kooperation.
Mit freundlichen Grüßen
Dr. VahagnAmirjanyan
Vorstandsvorsitzender der Armenisch Apostolischen Kirchengemeinde in Österreich